ՀՀ, Երևան, Եղբայրության 3/1

+(374) 10 77-11-91, +(374) 10 77-11-92, info@nakoil.am

Ձեր զամբյուղը

MOTUL ընկերության Հայաստանյան հերթական տեխնիկական սեմինար

MOTUL ընկերության գործընկերների  Հայաստանյան հերթական այցի շրջանակներում ընկերության տեխնիկական գծով առաջատար մասնեգետ Անդրեյ Սիչյովը հերթական սեմինարը անցկացրեց «ՆակՕյլ» ընկերության գործընկերների և MOTUL-ի սպառողների համար: Սեմինարի նպատակը հայ գործըներներին և սպառողներին ապրանքանիշի ճիշտ կիրառությանը, տեխնիկական և գործառնական նկարագրությանը ծանոթացնելն էր:

Սեմինարի մասնակիցներին ծանոթացրեցին  MOTUL  ապրանքանիշի պատմությանը, ավտոյուղերի արտադրության բազմամյա փորձին և ժամանակակից բարձր չափանիշներին համապատասխանող ապրանքատեսականուն:

MOTUL ապրանքանիշը  ավտոյուղերի համաշխարհային շուկայում քսանյութերի արտադրության ոլորտում հայտնի է որպես հետազոտող և նորարար, համագործակցում է խոշոր ավտոարտադրող ընկերությունների հետ և ներկայացնում է  մեծ ապրանքատեսականի, որ իրացվում է միայն մասնագիտացված վաճառքի կետերում:

Սեմինարի Motul- ի, մասնագետը ներկայացրեց MOTUL ավտոյուղերի տեխնիկական գործառույթները, շուկայում ներկայացված այլ ապրանքատեսակների համեմատությամբ դրանց առավելությունները, քննարկվեցին ավտոյուղերի ճիշտ ընտրությանը, բաղադրությանը և ծախսատարությանը վերաբերող մի շարք հարցեր:

Սեմինարի մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր և Motul- ից բրենդային նվերներ