Motul Low Range 2014 տարածաշրջանային ավտոմրցույթն արդեն երկրորդ անգամ կայացավ Իջևանում: Այս տարի իջևանյան արտաճանապարհային մրցահրապարակում իրենց ուժերն էին փորձում 40-ից ավելի ավտոարշավորդներ՝ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և Թուրքիայից:
Կազմակերպիչների խոսքերով՝ այս տարի ճանապարհը մի քանի անգամ ավելի բարդ էր, քան նախորդ տարիներին: Հաղթական եզրագիծը բացարձակ դասում հատեցին երկու ավտոարշավորդներ՝ Հայաստանից և Ռուսաստանից:
Ինչպես միշտ ավտոսպորտի սիրահարների կողքին էր և մրցույթը հովանավորում էր «Նակoյլ» ՍՊԸ-ն՝ իր Motul ապրանքանիշով:
Ի ուրախություն արտաճանապարհային ավտոսպորտի սիրահարների՝ կազմակերպիչները նշեցին, որ Motul Low Range 2015 տարածաշրջանային մրցույթը նույնպես կայանալու Իջևանում:










