ՀՀ, Երևան, Եղբայրության 3/1

+(374) 10 77-11-91, +(374) 10 77-11-92, info@nakoil.am

Ձեր զամբյուղը

Shell Helix 2014 սեմինար 2014

Նակօյլ ընկերությունը, որ նաև Shell ավտոյուղերի պաշտոնական ներկրողն է Հայաստանյան շուկայում, արդեն երկրորդ սեմինարն էր կազմակերպել իր  գործընկերների համար:


Նակօյլ-ը կարևորում է գործնկերների տեղեկացվածությունը` իր կողմից ներկայացվող ապրանքատեսականու բոլոր առավելություններին մանրամասն տեղեկանալու և հաճախորդներին հնարավորինս ճիշտ ու արդյունավետ խորհրդատվություն տալու համար, ինչին էլ միտված են ընկերության կողմից պարբերաբար անցկացվող սեմինարները:


Shell-ը արդեն 7-րդ տարին  է բացարձակ առաջատար է աշխարհում, սակայն նորույթ  է հայաստանյան շուկայի համար և  այս սեմինարի հիմնական նպատակն էր  ներկայացնել մարդատար տրանսպորտի համար նախատեսված Shell քսայուղերի առանձնահատկություններն ու առավելությունները:

 

Սեմինարը վարում էր Մոսկովյան ներկայացուցչության տեխնիկական մասնագետ Ալեքսանդր Լիխալիտովը: Առաջին հատվածում համառոտ ներկայացվեց ընկերության հիմնադրման և ապրանքանիշի զարգացման պատմությունը, բիզնեսի ուղղությունների,  վերջին շրջանի Shell-ի ձեռքբերումների, նոր օրիգինալ նախագծերի մասին:

 

Սեմինարի երկրորդ հատվածն ավելի գործնական ուղղավածություն ունեցավ, մասնակիցներին մանրամասն ներկայացվեց Shell ավտոյուղերի տեխնիկական գործառույթները, առավելություններն այլ ապրանքատեսակների համամատությամբ, քննարկվեցին քսայուղերի  բաղադրությանը, ծախսատարությանը, յուղերի ընտրությանը վերաբերոց բազմաթիվ այլ հարցեր:

 

Shell քսայուղերը համապատասխանում են նոր դիզելային ու բենզինային շարժիչների պահանջներին և ապահովում են երկարաժամկետ օգտագործում մինչև փոխարինումը: