Հայ Рус Eng
Մեր մասին

ՆԱԿՕՅԼ” ընկերությունը զբաղվում է քսանյութերի 

ներմուծմամբ և վաճառքով: “ՆԱԿ”-ը հապավում է`  

նավթամթերքների առևտրային կազմակերպություն,

իսկ “ՕՅԼ”անգլերենից թարգմանաբար նշանակում է 

յուղ, ինչով ցույց է տրվում կազմակերպության նեղ 

մասնագիտացումը  քսանյութերի առևտրի ոլորտում:
“ՆԱԿՕՅԼ” ընկերությունն առաջարկում Է միայն

բարձրորակ արտադրանք ներմուծված Ռուսաստանի

Դաշնությունից և Եվրոպայից: Ընկերությունը 

հանդիսանում է ռուսաստանյան նավթավերամշակող 

առաջատար կորպորացիաներից մեկի ТНК-ВР

(Тюменская Нефтяная Компания - British Petroleum) 

խմբի մեջ մտնող “ТНК смазочные материалы”

ընկերության լիազորված դիստրիբյուտորը 

Հայաստանում: Նույնանման դիստրիբյուտորի 

կարգավիճակով ներկայացնում է Chevron Global 

Lubricants ընկերության TEXACO ապրանքանիշը,

ինչպես նաև եվրոպական BP (British Petroleum),

PRISTA, STARTOL ապրանքանիշերը:
“ՆԱԿՕՅԼ”-ի մատակարար կազմակերպություն-

ները քսանյութերի արտադրության ամբողջական 

ցիկլի ընկերություններ են` զբաղվում են հիմնային 

յուղերի արտադրությունից մինչև արտադրանքի 

տարայավորումով, ի տարբերություն գրանցված 

շատ ապրանքանիշերի, որոնց արտադրությունը

իրականացնում են այլոք: Յուղերի արտադրության 

որակի ներքին վերահսկման համակարգը բոլոր 

փուլերում` հիմնային յուղերից մինչև պատրաստի

 արտադրանքը, արտադրվող ապրանքների բարձր 

որակի երաշխիքն է: Բարձր տեխնոլոգիական 

լաբորատորիաները արտադրության տարբեր 

փուլերում օրեկան անց կացնում են 

փորձանմուշների բազմաթիվ անալիզներ:

Սպառողներիմեծ մասը առաջարկների բազմա-

զանության մեջ կարողանում են տարբերել որակյալ

արտադրանքը անորակից` տուրք չտալով միայն  

էժանությանը: Սակայն որպեսզի կարողանա 

դիմանալ նաև էժան ապրանքների մրցակցությանը, 

“ՆԱԿՕՅԼ” ընկերությունը չի հետապնդում մեծ 

շահույթ ուօգտվելով իր կողմից առաջարկվող 

ապրանքների համեմատաբար ցածր ինքնարժեքից, 

քանի որ գնում է անմիջապես արտադրողներից, 

ձևավորում է մատչելի գներ: “ՆԱԿՕՅԼ” 

ընկերությունն ամեն ինչ անում է բավարարելու իր

հաճախորդների պահանջները` լինեն դրանք

տեխնիկական բնույթի, թե  կազմակերպական, սկսած  

ապրանքը  իր տրանսպորտային միջոցով 

մատակարարելուց, վերջացրած ապրանքի դիմաց 

վճարումը սպառողին հարմար ձևով կարգավորելուց:
“ՆԱԿՕՅԼ”-ի մատակարարված արտադրանք

իսպառողներն են մետալուրգիական, էներգետիկ, 

մեքենաշինական, քիմիական, տրանսպորտային և 

այլ ոլորտների հայտնի ձեռնարկություններ:

“ՆԱԿՕՅԼ” ընկերության սկզբունքներն են.
• միայն բարձրորակ արտադրանք իմատակարարում
• տեսականո ւանընդհատ նորացում և ընդլայնում
• հաճախորդի ունեցվածքի հանդեպ բարձր 

պատասխանատվություն