ՆԱԿՕՅԼ ՍՊԸ
Ավելին քան գինը...
ՀՀ, Երևան, Սեբաստիայի 141/1, +(37410) 77 11 90, info@nakoil.am

Ապրանքատեսականի

Նորություններ

2015թ-ին լրացավ «Նակօյլ» ընկերության հոբելյանական 10 տարին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ունեցել է բազում հաղթանակներ և ձեռքբերումներ ինչի մասին խոսում են ընկերությանը շնորհված բազում պատվոգրերն ու պարգևները:
Մենք սոցիալական ցանցերում

Որոնում կայքում

Բաններներ



Սեմինար MOTUL-ի գործընկերների և սպառողների համար.

Վերջերս MOTUL ընկերության գործընկերների  Հայաստանյան այցի շրջանակներում ընկերության տեխնիկական գծով առաջատար մասնեգետ Անդրեյ Սիչյովը սեմինար անցկացրեց «ՆակՕյլ» ընկերության գործընկերների և MOTUL-ի սպառողների համար: Սեմինարի նպատակը հայ գործըներներին և սպառողներին ապրանքանիշի ճիշտ կիրառությանը, տեխնիկական և գործառնական նկարագրությանը ծանոթացնելն էր:

Սեմինարի մասնակիցները նախ ծանոթացան MOTUL ապրանքանիշի պատմությանը, ավտոյուղերի արտադրության բազմամյա փորձին և ժամանակակից բարձր չափանիշներին համապատասխանող ապրանքատեսականուն:

MOTUL ապրանքանիշը  150-ից ավելի տարի է, ինչ ավտոյուղերի համաշխարհային շուկայում, մասնավորապես՝ քսանյութերի արտադրության ասպարեզում հայտնի է որպես հետազոտող և նորարար, համագործակցում է խոշոր ավտոարտադրող ընկերությունների հետ և ներկայացնում է աննկարագրելի մեծ ապրանքատեսականի, որ ներկայացվում է միայն մասնագիտացված վաճառքի կետերում:

Սեմինարի ավարտը  գործնական ուղղվածություն ունեցավ, մասնագետը ներկայացրեց MOTUL ավտոյուղերի տեխնիկական գործառույթները, շուկայում ներկայացված այլ ապրանքատեսակների համեմատությամբ դրանց առավելությունները, քննարկվեցին ավտոյուղերի ճիշտ ընտրությանը, բաղադրությանը և ծախսատարությանը վերաբերող մի շարք հարցեր: