ՆԱԿՕՅԼ ՍՊԸ
Ավելին քան գինը...
ՀՀ, Երևան, Սեբաստիայի 141/1, +(37410) 77 11 90, info@nakoil.am

Ապրանքատեսականի

Նորություններ

2015թ-ին լրացավ «Նակօյլ» ընկերության հոբելյանական 10 տարին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ունեցել է բազում հաղթանակներ և ձեռքբերումներ ինչի մասին խոսում են ընկերությանը շնորհված բազում պատվոգրերն ու պարգևները:
Մենք սոցիալական ցանցերում

Որոնում կայքում

Բաններներ


Մեր մասին



«Նակoյլ» ՍՊԸ-ն զբաղվում է քսանյութերի և ավտոյուղերի ներմուծմամբ ու վաճառքով: «Նակ» բառը հապավում է, նշանակում է նավթամթերքների առևտրային կազմակերպություն, իսկ «Օյլ» անգլերենից թարգմանաբար նշանակում է յուղ, և հենց «Նակoյլ» անունն էլ խոսում է  քսանյութերի վաճառքի ոլորտում ընկերության նեղ մասնագիտացման և պրոֆեսիոնալիզմի մասին: «Նակoյլ»-ն առաջարկում է միայն բարձրորակ արտադրանք. ավտոյուղերի, քսանյութերի, հատուկ նշանակության հեղուկների լայն տեսականի՝ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

«ՆակՕյլ» ընկերությունը ֆրանսիական Motul, եվրոպական Shell, գերմանական Startol, ռուսական Роснефть, TNK, Экойл, ուկրաինական Агринол ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: «Նակoյլ»-ի մատակարար կազմակերպությունները քսանյութերի և ավտոյուղերի արտադրության ամբողջական ցիկլը կազմակերպող ընկերություններ են և զբաղվում են հիմնային  յուղերի արտադրության և արտադրանքի  տարայավորման ողջ գործընթացով: Նշված բոլոր ընկերությունների բարձր տեխնոլոգիական լաբորատորիաներում ապրանքների արտադրության տարբեր  փուլերում անցկացվում են  փորձանմուշների բազմաթիվ հետազոտություններ, ինչն էլ վերահսկում է յուղերից մինչև պատրաստի արտադրանք թողարկելու ողջ գործընթացը և արտադրվող ապրանքների բարձր  որակի երաշխիք է: «Նակoյլ» -ի կողմից առաջարկվող բոլոր ապրանքատեսակներն ունեն համաշխարհային առաջատար ավտոկոնցեռնների կողմից ստացված հավաստագրեր:

 

Հայաստանյան շուկայում քսանյութերի և ավտոյուղերի բազմազանության մեջ առաջարկելով միմիայն բարձրորակ ապրանքատեսականի «Նակoյլ» ընկերությունը իր սպառողին է ներկայացնում բացառապես բարձրորակ և մատչելի արտադրանք, քանի որ ապրանքատեսականին ներմուծում է անմիջապես արտադրողներից և լրացուցիչ շահույթ չի հետապնդում:

 

«Նակoյլ»-ում ներկայացված ապրանքատեսականու սպառողներն են, ինչպես անհատ վարորդները, այնպես էլ մետալուրգիական, էներգետիկ,  մեքենաշինական, քիմիական, տրանսպորտային և այլ ոլորտների հայտնի ձեռնարկությունները:

 

Ընկերությունը պատրաստ է ընդառաջել իր բոլոր հաճախորդներին թե՛ տեխնիկական, թե՛ կազմակերպչական խնդիրներ առաջանալու դեպքում՝ապրանքների առաքումից մինչև ապրանքի դիմաց սպառողին համար տարբերակով վճարման համակարգ ունենալը:

 

«Նակoյլ» ընկերության հիմնական սկզբունքներն են.

 

  • Բարձրորակ արտադրանքի մատակարարում սպառողին,
  • Ապրանքատեսականու անընդհատ թարմացում և ընդլայնում,
  • Հաճախորդի գույքի նկատմամբ բարձր պատասխանատվություն: