![]() |
![]() |
![]() |
|
||
|
Ընկերության մասին ՆԱԿՕՅԼ ՍՊԸ-ն յուղերի և քսուքների առևտրով զբաղվող մասնագիտացված ձեռնարկություն է, որը ստեղծման օրվանից նպատակ ունի սպառողին առաջարկել միայն որակյալ արտադրանք: Ընկերությունը ТНК (Ռուսաստան), TEXACO (Բելգիա), PRISTA (Բուլղարիա) ապրանքանիշերի քսայուղերի պաշտոնական դիստրիբյուտորն է Հայաստանում, հանրապետություն է ներմուծում նաև այլ առաջատար ընկերությունների արտադրանք (MOTUL, ТЕХНОФОРМ, АЗМОЛ): ՆԱԿՕՅԼ ՍՊԸ-ն առաջարկում է տրանսմիսիոն, հիդրավլիկ, ինդուստրիալ յուղերի լայն տեսականի տարվա բոլոր եղանակների համար, նախատեսված ինչպես դիզելային, այնպես էլ բենզինային շարժիչների համար: Այս ավտոյուղերը կգոհացնեն թե արտասահմանյան և թե ռուսական արտադրության մեքենաների վարորդներին: Ընկերությունը համագործակցում է հայաստանյան մի շարք խոշոր արդյունաբերական և տրանսպորտային ձեռնարկությունների հետ: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ ռուսական հանրահայտ ТНК ընկերության արտադրանքը, շնորհիվ ՆԱԿՕՅԼ ՍՊԸ- ի, հասանելի է նաև հայ սպառողին: Համագործակցելով ՆԱԿՕՅԼ ընկերության հետ` սպառողը կարող է վստահ լինել, որ գտել է այն, ինչն իսկապես անհրաժեշտ է իր մեքենային: |
||||
|
||||