ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորություն
2007թ. ապրիլի 25-ին Ռեժինէ հյուրանոցում ՆԱԿՕՅԼ և ռուսական ТНК ընկերությունները կազմակերպել էին համատեղ սեմինար` նվիրված արտադրական ձեռնարկություններում կիրառվող յուղերին և դրանց օգտագործմանը: Սեմինարը բաց էր յուղերով հետաքրքրվող բոլոր անձանց ու ձեռնարկությունների համար: Սեմինարին մասնակցում էին հանքարդյունաբերական, քիմիական, շինարարական, էներգետիկ, գործիքաշինական, ճանապարհաշինական, ցեմենտի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններից մասնագետներ: Զեկուցումով հանդես եկան ТНК-ից հատուկ հրավիրված մանագետները, որոնք էլ մանրամասն ներկայացրեցին իրենց ընկերության կողմից արտադրվող հիդրավլիկ, կոմպրեսորային, տուրբինային, ռեդուկտորային և այլ նշանակության արդյունաբերական յուղերը` հատուկ նշելով, որ յուղերի որակական կտրուկ առաջընթացը կապված է արտադրությունում նոր տեխնոլոգիաների ինտենսիվ կիրառման հետ:


Նորություն
2007թ. հունվարի 25-ին ՆԱԿՕՅԼ ընկերության նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց սեմինար, որը նպատակ ուներ ավտոյուղերի մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող հայաստանյան ընկերություններին ավելի մոտիկից ծանոթացնել ТНК (Тюменская Нефтяная Компания) ընկերության արտադրանքի որակակական հատկանիշներին: ТНК-ից ժամանած մասնագետները մանրարկիտ ներկայացրեցին արտադրանքը. նոր ապրանքատեսականու շարքում մասնավորապես առանձնացվեց Magnum ապրանքանիշը` ռուսական առաջին յուղերից մեկը, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին:
ՀՀ 0032, ք. Երևան, Սեբաստիա 141/1 РА 0032, г. Ереван, Себастия 141/1 Հեռ./Тел. (+37410)77-11-90, ֆաքս/факс (+37410)77-11-92 E-mail info@nakoil.am